Մի անգամ մի երիտասարդ գալիս է իմաստունի մոտ՝ խորհուրդ հարցնելու.
- Ես ու կինս այլևս չենք սիրում միմյանց: Նախկին զգացմունքներն այլևս չկան… Ի՞նչ անել:
- Սիրե՛ք նրան:
- Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ քիչ առաջ ասացի, որ ոչ մի զգացմունք այլևս չի մնացել:
- Սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի սիրեք նրան:
- Բայց ինչպե՞ս սիրել, երբ սիրելդ անգամ չի գալիս…
- Ծառայե՛ք նրան, փորձեք լսե՛լ, գնահատե՛լ, հասկանա՛լ նրա ապրումները: Եվ վերջապես, զոհաբերե՛ք սեփական անձը հանուն նրա:
Իրական, անեղծ սիրո համար չկա ոչ մի արգելք, քանզի «սիրել» բայը ենթադրում է ոչ թե զգացմունք, այլ գործողություն…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/4640272735583?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել