Exklusivelife.com-ը գրում է.
Երգչուհի Սոնա Շահգելդյանը փետրվարի 14-ին նշեց ծննդյան տարեդարձը: Երգչուհին օրվա անակնկալները և ընտանեկան գաղտնիքները առաջինը վստահել է EXKLUSIVElife.com-ին խոսելով երազանքների, կյանքի, ընտանիքի և օրվա անակնկալների մասին:
- Ինչպիսի մեկնարկ եք ունեցել ծննդյան օրը:
- Հոյակապ մեկնարկրկով է սկսվել ծննդյանս օրը: Ամեն տարի տարբեր ձևերով եմ նշում ու անակնկալները շատ են լինում: Այս տարվա մեկնարկային անակնկալը եղավ այն, որ Երկիր մեդիա հեռուստաընկերությունը ինձ հրավիրեց իրենց առավոտյան եթերին և հաղորդավարներ Ժակը և Լուլուն օրիգինալ կերպով շնորհավորեցին ծննդյանս օրը: Ինձ հետ էր նաև բալիկս: Եթերը հետաքրքիր էր և անմոռանալի, որտեղ ես երգեցի ու այդ օրը ես կհիշեմ իմ ամբողջ կյանքում: Շնորհավորանքները սկսվել են դեռ երեկվանից: Շնորհավորել են ընտանիքիս անդամները, հարազատներս, ընկերներս և այլոք: Դեռ կլինեն շատ շնորհավորանքները, քանի որ օրս նաև աշխատանքային է, բայց այդ ամենը չի խանգարի որ ուրախանամ նաև մտերիմներիս հետ:
- Այս տարիների ամենամեծ ձեռքբերումը:
- Շատ-շատ ձեռքբերումները այս և մյուս տարիներին իհարկե եղան: Ցավոք եղավ նաև կորուստ, ես կորցրեցի իմ շունիկին՝ Հիլդուկին և 12 տարի պահելուց հետո ապրել առանց իրեն շատ դժվար է, բայց չխոսենք կորուստներից:
Ձեռքբերումները շատ են եղել, սպասելիքներ շատ ունեմ, շուտով կներկայացնեմ նոր աշխատանքներ, ինչը սիրով ներկայացնում եմ ամեն տարի իմ լսարանի համար: Իհարկե ամենամեծ ձեռքբերումը իմ բալիկի ծնունդն էր, ինչը շատ եմ կարևորում: Իմ երգելը, իմ բեմ դուրս գալը, դրանք ամեն անգամ մի նոր ձեռքբերումներ են: Եվ իհարկե լավ մարդկանց հետ ծանոթանալը, ինչը շատ եմ կարևորում:
- Խոսենք ծննդյան երազանքերի մասին: Ինչ երազանքներ և ցանկություններ եք մտապահում մոմերը փչելիս, եթե հնարավոր է կխնդրեմ մի փոքր բացահայտեք այն մեզ համար:
- Ես իհարկե պահում եմ երազանքներ և փորձում եմ դրանք իրականացնել: Պահում եմ ցանկություն, որ լինեմ առողջ իմ ընտանիքի հետ և իհարկե ամբողջ աշխարհին խաղաղություն և թող վատ բաներ երբեք չլինեն: Ունեմ ևս մեկ երազանք, որ տեսնեմ Արևմտյան Հայաստանը, քանի որ ունեմ արմատներ Արևմտյան Հայաստանից: Պապական կողմս Վանեցի են եղել և շատ եմ ցանկանում տեսնել Արևմտյան Հայաստանը դա ինձ համար մեծ երազանք և ցանկություն է: Ցանկանում եմ լինել նաև Երուսաղեմում: Եվ ամենակարևորը որ զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում և վերադառնան իրենց տները:
- Ով է երջանկություն պարգևում Ձեզ:
- Երջանկություն պարգևում է իմ ամուսինը, իմ բալիկը, մայրս իմ հարազատները և լավ մարդիկ: Ես երբ տեսնում եմ ինչ-որ լավ կատարած աշխատանք դա արդեն ինձ համար երջանկություն է: Երջանկություն է նաև այն որ իմ մտերիմները իմ կողքին են ու այն որ իմ հանդիսատեսը ինձ սիրում է և իմ կողքին են:
- Սոնա մեր հետ զրույցում դեռ 2017-ին ասացիք, որ երեխայի ծնունդը մեծ փոփոխություն կատարեց Ձեր ընտանիքում: Փոքրիկ հրաշքի մասին կխնդրեմ խոսեք:
- Փոքրիկս ամբողջությամբ փոխեց իմ կյանքը: Ինքը շատ լավ բալիկ է ուրախ, աշխույժ, շատ հասկացող և չգիտեմ... Շատ-շատ եմ սիրում իրեն և մեկ բալիկով իհարկե չեմ եզրափակվի, քանի որ երեխաներ շատ եմ սիրում:
- Սոնա խոսենք Ձեր նախասիրությունների մասին:
- Դրանք շատ-շատ են ու տարբեր են: Սիրում եմ կենդանիներին խնամել, օգնել դրսի կենդանիներին, թե գումարով և թե ուտելիքով և առ հասարակ որքանով որ կարողանում եմ: Շատ եմ սիրում պարել դա էլ է իմ նախասիրությունը: Կերտել դերասանական կերպարներ դա նույն պես իմ նախասիրությունների մեջ է մտնում: Շատ եմ սիրում նաև ֆուտբոլ խաղալ, քանի որ մորեղբայրս հայտնի ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է, նա նաև իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է և դրանից է որ սիրում եմ ֆուտբոլ խաղալ:
Առաջարկում ենք դիտել Սոնա Շահգելդյանի խելահեղ ծննդյան երեկոն EXKLUSIVElife.com-ի տեսախցիկից: