«Luxury Food London» միջազգային բրենդ հանդիսացող ընկերությունը Երևանում՝ Աբովյան 10 հասցեում բացեց իր առաջին «Mexico» ռեստորանը: Ռեստորանի ուտեստների բազմազան տեսականին արտացոլում է Մեքսիկայի ազգային մշակույթը, ճաշակը և համերը: Այն իր կոնցեպտով առանձնանում է երևանյան իրականության մեջ գործող բոլոր ռեստորաններից. այստեղ ներկայացված է բացառապես մեքսիկական խոհանոց:
Մեքսիկայից հրավիրված շեֆ խոհրար Ալբերտո Պերալեստը ռեստորանի ավագ խոհարարն է: Միջազգային վերապատրաստում անցած շեֆ խոհարարը հայ գուրմաններին ներկայացնելու է իր ազգային ուտեստների լայն տեսականին և կծանոթացնի Մեքսիկայի համային մշակույթին:
Ավելացնենք, որ «Luxury food London»-ը միջազգային ընկերություն է, որը համագործակցում է աշխարհահռչակ խոհարարների հետ, ինչպիսիք են՝ Գորդոն Ռամզին, Ջեմի Օլիվերը, Դոնալ Սքեհանը և այլք։
Հասցե՝ Աբովյան 10
Հեռ. 096-70-17-09
BlognewsLIFE-ի հետ համագործակցության համար զանգահարել՝ 055521111
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել