Խոսքս ուղղում եմ բոլոր «հայրենասերներին», որոնց ֆեյսբուքյան պատերն արդեն ճնշվում են ռազմա-հայրենասիրական գրառումներից և նկարներից:
Ինչո՞ւմ է կայանում ձեր հայրենասեր լինելը. նման բաներ ասելո՞վ, գրելո՞վ, անընդհատ տարածելո՞վ, ինչո՞վ:
Որ այդքան շեշտում եք. մեր հայրերը սենց, մեր պապերը` սենց, բա դուք` ո՞նց:
Գարեջուրը ձեռքիս նկար եք տեսնում (խաղարկային, ի դեպ), ինձ դարձնում եք ազգի դավաճան, իբր հայեցի չի, իսկ ինքներդ մերկապարուհու շոուի տոմսերի համար իրար գլուխ էիք ջարդում:
Ձեր մեծամասնության համար արտերկրում ապրող ամենահայտնի հայը Կիմ Քարդաշյանն է, ու օտարներին նրա միջոցով եք հիշեցնում մեր մասին:
Հետաքրքիր է. որ կռիվ լինի, ձեզնից քանի՞սը զենք կվերցնի ու իրենց հայրերի ու պապերի պես Հայաստան գոչելով կգնա կռիվ:
Չէէէ: Դուք՝ ձեզ հայրենասեր համարողներդ, կնստեք տաքուկ տանը, համակարգչի առաջ ու ակտիվ կլուսաբանեք՝ ինչ եղավ ու ոնց եղավ: «Տղեք ջան, ձեր հետ ենք, ձեր հոգուն ղուրբան»,- կգրեք դուք ձեր պատին: Հա, մեկ էլ առավելագույնը, գլխավոր նկարը կփոխեք:
Գիտե՞ք՝ ինչի ոչ մի բանի չենք հասնում, որովհետև ձեր ասածը միայն խոսք է: Խոսքերով թշնամուն տիկ եք հանում, իսկ իրականում Ֆեյսբուքից դուրս զրո եք:
Արցախ ասելով ապրում եք. Արցախը մերն է, նույն Հայաստանն է: Հետո՞: Միլիոն տարի էլ նույն բանն ասեք, ի՞նչ է փոխվելու: Չէ դե, կարևորը «դուխով» եք ասում, ջղայնացած ու հաստատակամ:
Թուրքը որ ՀԱՆԿԱՐԾ փորձի մտնել Հայաստան էէէէ, վաաայ, մի էնպիսի ստատուս կգրեք, մի էնպիսի նկար կդնեք, «խեղճը»կչոքի ձեր առաջ:
Եթե մենակ ներշնչումով հնարավոր լիներ որևէ բան փոխել, ձեզնից հզոր չէին էլ գտնի:
Ու մինչև մարդուն ազգի դավաճանի պիտակ կպցնելը միայն նրա համար, որ ի տարբերություն «սուտ» հայրենասերների, ասում է ռեալ իրականությունը, ոչ թե ցանկալին, ինքներդ փորձեք նախ ձեր ավանդը գտնել հայրենիքի առաջընթացի գործում:
Ի՞նչ եք արել ԴՈՒՔ:
Մեծ-մեծ խոսել բոլորս կարող ենք: