Բեռնաթափման օրվա մասին տարածված ամենահանրահայտ առասպելը՝ այսօր ուտում ենք պայթելու չափ, իսկ վաղը (կամ մյուս օրը, կամ մեկ շաբաթ հետո) բեռնաթափման օր կկազմակերպենք, և ամեն ինչ գերազանց կլինի՝ և՛ կառուցվածքը կպահպանվի, և՛ քաշը չի ավելանա:
Մարմնի քաշը պահպանելու համար (շաբաթը 1 անգամ)
Եթե ցանկանամ եք կայուն պահել ձեր քաշը, ապա աոավել արդյունավետ են սպիտակուցներով բեռնաթափման օրերը: Դրա համար անհրաժեշտ է օրվա մեջ օգտագործել միայն անյուղ միս, ձուկ, թռչնամիս, բուսական սպիտակուցներ (օրինակ՝ լոբի): Կարևոր է, որ հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք՝ 2-2,5 լիտր:
Սպիտակուց պարունակող մթերքներին, բազմազանության համար, կարող եք քիչ քանակությամբ թարմ բանջարեղեն ավելացնել՝ պոմիդոր, վարունգ, կաղամբ, կանաչի: Միայն թե դրանք ահրաժեշտ է ուտել առանց հավելումների: Իսկ որպեսզի համով լինի, կարելի է մի քիչ աղ անել: Ի դեպ, սպիտակուցային բեռնաթափման օրերին դուք սովի զգացողություն չեք ունենա, քանի որ յուրաքանչյուր 4-5 ժամը մեկ կարող եք ուտել:
Սպիտակուցներով բեռնաթափման օրաբաժինը
Առավոտյան. 1 ճաշի գդալ ձեթ, 1 բաժին սպիտակուցային կոկտեյլ (վաճառվում է դեղատներում), 100 գ ապխտած հորթի միս, սուրճ՝ աոանց շաքարի և կաթի: 4 ժամ հետո. 1 բաժակ հանքային ջուր, 150-200 գ եփած տավարի միս պոմիդորով և կանաչիով, 1 բաժակ կանաչ թեյ: 4 ժամ հետո. 150-200 գ հավի կրծքամիս (աոանց կաշվի), կաղամբից պատրաստված աղցան, 1 բաժակ հանքային ջուր և միզամուղ թեյ: 4 ժամ հետո. 200 գ տոմատով պատրաստված լոբի և 1 բաժակ տոմատի հյութ:
Օրգանիզմից թունավոր նյութերը հեռացնելու համար (ամիսը 1-2 անգամ)
Օրգանիզմից թունավոր նյութերը հեռացնելու համար անհրաժեշտ է ուտել թեթև և քիչ չափաբաժնով սնունդ: Պետք է բացառել սպիտակուցները, ճարպերը, դյուրամարս ածխաջրերը: Բեռնաթափման օրերին հարկավոր է ուտել ոչ թե հողում, այլ օդում աճած բանջարեղեն (պոմիդոր, լոբի, վարունգ, սմբուկ) և կանաչի, խմել բանջարեղենի հյութեր կամ հանքային ջուր: Բեռնաթափումը ավելի արդյունավետ կլինի, եթե նախորդ օրն ընթրեք բանջարեղեններով, իսկ հաջորդ օրը նախաճաշեք տոմատի հյութով կամ թեթև ապուրով, այսինքն՝ ոչ թե արգանակով, այլ ջրով պատրաստված ապուրով: Սովը հաղթահարելու համար սննդաբաժինը բաշխեք այնպես, որ հնարավոր լինի հաճախակի սնվել: Ուտել կարելի է յուրաքանչյուր 3 ժամը մեկ:
Օրգանիզմը մաքրող բեռնաթափման օրաբաժինը
Նախորդ օրվա ընթրիքը, բուսակերական ապուր: Նախաճաշ. I ճաշի գդալ ձեթ, օդում աճող բանջարեղենի թարմ քամած հյութ (150 մլ)՝ բացած հանքային ջրով (1:2 հարաբերությամբ), 1 պոմիդոր: 2-3 ժամ հետո. բանջարեղենից պատրաստված աղցան, թեթև ապուր, միզամուղ թեյ: 2-3 ժամ հետո. առանց յուղի շոգեխաշած բանջարեղեն, 150 մլ թարմ քամած բանջարեղենի հյութ: 2-3 ժամ հետո. պահածոյացված սնկով (100 գ-ից ոչ ավելի), պոմիդորով և վարունգով աղցան, կանաչ թեյ: 2-3 ժամ հետո. բանջարեղենի բուսակերական ապուր: Ընթրիք, շոգեխաշած բանջարեղեն և առանց շաքարի սուրճ:
Աղբյուրը` Doctors.am