Ֆինանսների փոխնախարարը հայտնել է, որ ՀՀ պետական պարտքը 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 4.205 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 3.66 միլիարդը Կառավարության արած պարտքերն են, իսկ 546 միլիոնը՝ ԿԲ-ինը:
Ընդ որում, մեր վայ-կառավարության վայ-ներկայացուցիչը շտապել է տեղեկացնել, որ 2013 թվականը կավարտեն 4.394 միլիարդ դոլար կազմող պետական պարտքով․․․
Լսե՛ք, պարոնայք բանկիրներ ու չինովնիկներ, սա ոչ այլ ինչ է, քան երկրի վաճառք: Այդ ո՞ւր են գնում այդ փողերը, եթե տարեցտարի երկրի սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, աղքատությունը մեծանում է, իսկ գնողունակությունը՝ իջնում: Ես գիտեմ՝ ուր են գնում, ու ցանկացած ոք կարող է հասկանալ դա՝ նայելով, թե ինչ արագությամբ են հաստանում ձեր քսակներն ու վզերը, իսկ ամենազայրացնողը այն բազմաթիվ անիմաստ ու անօգուտ ծրագրերն են, որոնց պատրվակով միլիոնավոր ու տասնյակ միլիոնավոր դոլարներ են վերցնում, որոնք հետո պետք է հասարակ մարդիկ փակվեն:
Մի՞թե դուք չեք վախենում վաղվա օրից: Մի՞թե չեք հասկանում, որ երբ գա սոցիալական պայթյունի անխուսափելի պահը, առնվազն բոլորդ չի, որ հասցնելու եք փախչել ժողովրդական ցասումից, և ձեր միակ հույսը այն է, որ հենց դուք կլինեք այն քչերի թվում, ում կհաջողվի անել դա․․․ Իսկ եթե, այնուամենայնիվ, այդպես դուրս չգա՞․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=124956984365616&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել