Այ ժողովուրդ, սուս կացեք, չէ, չէ, քնած մարդ չկա, բայց խանգարում եք: Ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել, ընկել եք սրա -նրա հետևից, օլիգարխներին եք կպնում, ոստիկան գործից հանում, լրագրողներին գրգռում ու գցում եք սրա - նրա ջանը, ընտրություններ՝ բան-ման, ոչխար, Սյունիք, պարսիկ-մարսիկ, ԲՀԿ, ՀՀԿ, ՀԱԿ, Րաֆֆի, Նիկոլ, Վարդանիկ, ԼՏՊ, կլաններ-մլաններ, բնություն ու եսիմ ինչ, սաղ իրար եք խառնել: Սուս մնացեք, թաթերի վրա, կամաց-կամաց ելանք ու էստեղից գնացինք: Չե՞ք տեսնում, ձեզ թողած՝ արհամարհած, էս իշխանություններն ու իրանց պեսները, ելել, իրար են ուտում, գզում, փչացնում, բզկտում, կիսում, ցեխ ու չամուռ իրար երեսի զարկում: Զարմանում եմ՝ ո՞ր ժողովրդի անունից են էսքան բանն անում: Ապեր, կամաց, ի՞նչ ես հոդվածդ առել, ոտանց տակ ընկնում, մի կողմ քաշվի, արի, արի էստեղ, հա, կամաց: Ժողովուրդ, սուս, հանկարծ տեղդ չբացահայտվի, գնացեք «Իվան» քեռու տուն, մինչև սրանք դինջանան: Հետաքրքիր է, թե վերջում Հայաստանում ո՞վ է մնալու, նոր մտածենք, թե դրանց հետ լեզու կգտնե՞նք, թե՞ ոչ, որ որոշենք հետ դառնալու մասին: Երևանի տերը դառնալու կռիվ է գնում, Սյունիքը ծախում են, Ուջանում գյուղացիները մայրուղի են փակել, որովհետև ինչ-որ մի պարսիկ ՀԷկ է կառուցել ու գյուղերը զրկել ջրից: Հայաստանը վաղուց է, որ մերը չէր, հիմա կոնկրետ մի քանիսինն է: Ե՞րբ պիտի վերջապես ինքներս մեզ խոստովանենք, որ ժողովրդի էս բողոքը մի երկու պիսիմիստի պանիկա չէ: Որ էդ հոդվածները դանակը ոսկորին հասած լրագրողի, քաղաքացու, գյուղացու, ջահելի-ահելի, ուսուցչի, բանվորի, վարորդի կամ այլ մասնագիտության տեր մարդու աղաղակ են: Վերջապես, որևէ մեկը կհայտարարի՞, որ Հայաստանում ազգային աղետ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/526556374052444
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել