Wnews.am-ը գրում է.
Համաձայնեք, որ բոլորս ենք երազում ամուր ընտանիքի մասին: Ողջ կյանքում երջանիկ լինել սիրելիի հետ և ամեն օր լսել սիրո խոստովանություններ։ Թեւան Պողոսյանին դա հաջողվել է. նա ունի գեղեցկուհի կին, ով իրեն պարգեւել է հինգ զավակ: Թեւան Պողոսյանն իր ընտանիքով լավ օրինակ է երիտասարդներիս համար:
Սիրո տոների առիթով Wnews.am-ը նախ շնորհավորեց , ապա զրուցեց Թեւան Պողոսյանի կնոջ՝ Գայանե Պողոսյանի հետ: 5 զավակների մայր, գեղեցկուհի կին ու հաջողակ գործարար Գայանե Պողոսյանը հաստատ գիտի, ինչպես ստեղծել երջանիկ, ներդաշնակ ու սիրով լի հարաբերություններ ։
-Կհիշե՞ք Ձեր առաջին հանդիպումը Թևան Պողոսյանի հետ:
-Մեր հանդիպումը տեղի է ունեցել 23 տարի առաջ։ Այդ ժամանակ ես 17 տարեկան էի եւ դպրոցը նոր էի ավարտել, իսկ Թեւանն առաջին կուրսի ուսանող էր։ Նա ու քույրս համակուրսեցիներ էին, մենք միասին էինք, երբ կանգառում հանդիպեցինք Թեւանին։ Անկեղծ ասած, ես նրան միանգամից չսիրահարվեցի, բայց այ իր մոտ սեր էր առաջին հայացքից։ Այդ օրվանից նա փորձում էր ամեն օրն օգտագործել հանդիպում փնտրելու համար, հաճախ կուրսի խնջույքներ էր կազմակերպում, որպեսզի հանդիպի ինձ։
-Ե՞րբ եղավ առաջին ժամադրությունը։
-Մենք պարբերաբար հանդիպում էինք որպես ընկերներ, իսկ առաջին ժամադրությունը մեր ծանոթությունից չորս ամիս անց էր՝ Կարապի լճում։ Հիշում եմ, որ շատ երկար զբոսնեցինք, ես շատ էի հոգնել, նա որոշեց ինձ վերցնի ձեռքերի վրա ու այդպես գրկած տուն տարավ, պատկերացնու՞մ եք Աբովյան փողոցի սկզբնամասից մինչեւ վերջ։ Բոլոր անցորդները զարմացած նայում էին, բայց դա մեզ չէր հետաքրքրում, որովհետեւ ասես ապրում էինք այլ աշխարհում։
– Եթե առաջին ժամադրությունն է այդքան ռոմանտիկ եղել, ի՞նչ կասեք սիրո խոստովանության մասին:
-Ամուսինս ինձ ամեն օր էլ սեր է խոստովանում։
-Նախքան ամուսնությու՞ն էիք որոշել շատ զավակներ ունենալ։
-Նախքան ամուսնանալը Թեւանի հետ որոշել էինք 13 զավակ ունենալ։ Թեւանը դեռ ցանկանում է շարունակել, բայց կարծում եմ կանգ կառնենք հինգի վրա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://wnews.am/2018/02/14/%D5%A9%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A5/#sthash.3FxkL7Rl.WXlfkWgi.dpbs
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել