Էս էլ մեր աշխարհի ամենամեգաարդյունավետ գյուղնախարարությունը: Այն բանից հետո, երբ ամսի 23-ին Արարատի մարզում գրանցվեց ցրտահարություն, մեր խիստ զգոն ու ուշիմ գյուղնախարարությունը, որը շատ ինովացիոն գործելաոճ է ընտրել՝ SMS-ներ ուղարկելով քաղաքացիներին, չխնայելով ջանքերն ու բյուջեի փողերը, անձնուրաց կերպով նախազգուշացրեց ցրտահարման մասին․․․ ուղղակի ցրտահարումից մեկ օր ուշ․․․
Մեր փառահեղ ու գերարդյունավետ գյուղնախարարությունը ամառվա հնարավոր երաշտների մասին կզգուշացնի ձմռանը էս տրամաբանությամբ, սակայն ինձ համար ամենազավեշտալին այն էր, թե ինչ պարտաճանաչորեն էին SMS-ներ ուղարկվում ասֆալտի վրա ապրող երևանցիներին․․․ Փրկեցին մեզ պարզապես, էն պադյեզդի աստիճաններին ցանած ծաղկակաղամբը ու ավտոտնակի մոտի պալմաների պլանտացիաները փրկված են․․․
Ու մնաց հասկանանք, թե ինչ արժեցավ գյուղնախարարության SMS-ային բոցը բյուջեի վրա․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/277003885769874
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել