Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Մարտուն Եղիազարյանը Եղվարդի խճուղում՝ «Բադեն-Բադեն» հյուրանոցի հարևանությամբ, իր վարած BMW մակնիշի 02 ՕՍ 151 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, 60-ամյա Աիդա Սերեքերիմյանին և 56-ամյա Զառա Սարգսյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել