Վերացարկվելով քաղաքապետարանում տեղի ունեցածի բովանդակային կոնտեքստից ու Զ. Փոստանջյանի քաղաքական կերպարից, գործիքակազմից՝ «քաղաքական/տեղական իշխանություն» - «ընդդիմություն, սոցիալ-քաղաքաղացիական շարժումներ» հարաբերման միջակայքն այսօր արդեն արձանագրում է հստակ տեսանելի մի քանի միտումներ.
- Վերջին մի քանի տարիներին ու հատկապես այսօր ունենք քաղաքական ու քաղաքացիական պայքարի մարգինալացման հստակ միտումներ (ՊՊԾ գունդ, տարաբնույթ հազադուլներ, այդ թվում՝ ոչ քաղաքական պահանջատիրությամբ, քաղանհնազանդության սուր ակցիաներ)
- Մարգինալացումը սկսում է դիտարկվել ու վերածվել միակ գործելաոճի, որը, ըստ հանրային ընդդիմադիր քաղաքական ու քաղաքացիական որոշ օղակների, միակ գործուն մեխանիզմն է՝ ազդելու իշխանությունների վրա: Այն սկսում է վերածվել քաղ. ու քաղաքացիական վարքի մշակույթի լեգիտիմ ձևի:
- Մարգինալացման վարքի դրսևորումները լուսաբանվում ու տեղեկատվական դաշտում դիրքավորվում են բավական գրագետ գործիքակազմով՝ օգտվելով տեղտեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորություններից:
- Մարգինալացման դրսևորումների մի մասը ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքացիական սեկտորում միստիֆիկացվում են սոցիալխնդիրներ ունեցող ու արդարության պահանջ ունեցող ազգաբնակչության մի մասի կողմից, որը ենթադրում է նրանց գործունեություն, ասենք՝ սոցիալական տիրույթի հնարավոր տրանսֆորմացում դեպի քաղաքականը:
- Մարգինալացվող վարքն աչքի է ընկնում գրագետ, սակայն սուր դրսևորումներով, ու նրա իրացման ինչ-որ մի փուլից հետո սկսում է արժանանալ քննադատողական տրամադրվածությամբ սոցխմբերի վերաբերմունքի փոփոխությանը դեպի դրական: