Էլ էկոգաղութացումը կամ գաղութացումը ո՞նց է լինում: Ու սրանք անամոթաբար խոսում են ազգ, պետություն, հայրենիքից: Շնող Թեղուտի էրեխեքին իրենց լոգոներով շապիկները հագցնում են, բերում Երևան՝ անունը դնելով էքսկուրսիա, բայց էրեխեքին օգտագործում են որպես իրենց ընկերության քայլող, կենդանի գովազդ: Վերջերս բնապահպան ակտիվիստներ Շնողում խաղահրապարակ կառուցեցին առանց աղմուկ-աղաղակի, բայց էդ էկոգաղութարարների մտքով չէր անցել գոնե տենց մի բան էլ իրենք անեին էդ գյուղի էրեխեքի համար: «Ես պահանջում եմ, որ փշալարերից իմ հողն ազատեն ու ինձ հնարավորություն տան` ես իմ գործունեությունը շարունակեմ: Ստացվում է, որ տնտեսվարող սուբյեկտը ցանկություն է հայտնել գնել հողը, ինքը գինը որոշել է, առանց ինձ մարդ է բերել, գնահատել են, ու դատարանի վճռով` այս հողս արդեն անցել է իրենց: Ես էլ ի՞նչ անեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
© 168 ժամ առցանց լրատվական կայք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: