Ուկրաինայի հայազգի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաման է տվել երկրից վռնդել բոլոր այն արտասահմանցի հանցագործ տարրերին, ովքեր կփորձեն սպառնալ Ուկրաինայի ներքին անվտանգությանը:

Վերջերս ադրբեջանական բանտից ազատ է արձակվել ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի), ով բնակություն է հաստատել Թուրքիայում և իր հանցագործ կլանի օգնությամբ փորձում է հեղինակություն հաստատել Ուկրաինայի տարածքում:

Ադրբեջանցի օրենքի գողն իր հովանավորության տակ է վերցնում բոլոր այն ադրբեջանցիներին, ովքեր ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով պատժվել են ՆԳ նախարար Արսեն Ավակովի կողմից:

Ադրբեջանական մամուլն անգամ լուրեր էր տարածում, որ Ավակովը, լինելով ազգությամբ հայ, իր անձնական պատերազմն է մղում ադրբեջանցիների դեմ:

Այժմ էլ Ուկրաինայում ապրող ադրբեջանցիներին իբր օգնության է հասնում օրենքով գողը, սակայն առաջին իսկ գործողությունից հետո Ավակովը փակում է Սալիֆովի և նրա բանդայի հաջողության հասնելու դռները, ու շուտով նրանց մեծ մասը պարզապես կվտարվեն երկրից:

Նախարարի հրամանով երկրից կհեռացվեն նույնիսկ այն անձինք, ովքեր կոնկրետ Ուկրաինայի տարածքում ոչ մի հանցագործություն չեն կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել