Wnews.am-ը գրում է.

Բոլոր նախագահների առջեւ հարց է առաջանում՝ ինչով են զբաղվելու պաշտոնանկությունից հետո։ Մեզ՝ որպես կին, անհանգստացնում է եւս մեկ հարց. ինչ է սպասվում նրանց տիկնանց։ Նրանցից շատերը, ովքեր սովոր են լինել ուշադրության կենտրոնում, ամուսինների պաշտոնանկությունից հետո մնում են ստվերում՝ զբաղվելով երեխաների կամ թոռների դաստիարակությամբ, ոմանք էլ շարունակում են հիշեցնել իրենց մասին՝ զբաղվելով ակտիվ գործունեությամբ։

Ինչով են զբաղվում նախկին առաջին տիկնայք եւ ինչպես է ամուսինների պաշտոնանկությունից հետո փոխվել նրանց ոճը. Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է։

Բելլա Քոչարյան

Բելլա Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Տիկին Քոչարյանը 2006 թվականից հանդիսանում է նաև Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի  բարեկամների խորհրդի պատվավոր նախագահ:

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամա

8 տարվա ընթացքում Միշել Օբաման դարձավ ոչ թե պարզապես  ամենանորաոճ առաջին տիկին, այլ նաեւ  իսկական նորաձեւության հեղինակություն։ Բարաք Օբամայի կինը ողջ աշխարհին ապացուցեց, որ քաղաքականությունը եւս կարող է ազդել նորաձեւության վրա։ Երեկոյան զգեստ կրելու ունակության համար նրան համեմատում էին Ջեքի Քենեդու հետ։

2017-ին Միշել Օբամայի համար նոր կյանք սկսվեց։ Նրա ոճում կարդինալ փոփոխություններ տեղի չեն ունեցել, սակայն կարող ենք նկատել, որ նա ավելի հանգիստ է դարձել։

54-ամյա Միշելն իրեն թույլ է տալիս կրել պատռված ջինսեր, տոպ՝ բացված ուսերով։

Սամանտա Քեմերոն

 

47-ամյա Սամանտա Քեմերոնը (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջեյմս Քեմերոնի կինը) դարձել է նորաձեւության դիզայներ։ Նրա նախկին հոբբին վերջապես բիզնեսի է վերածվել, ի դեպ՝ եկամտաբեր եւ հեռանկարային։ Cefinn ապրանքանիշի զգեստները վաճառվում են Լոնդոնի առեւտրային ցանցերում, ինչպես նաեւ զարդարում բրիտանական Vogue-ի էջերը։

Պաշտոնավարման առաջին իսկ տարում վարչապետի կինը հայտնվեց համաշխարհային քաղաքականությունում ամենաոճային առաջին տիկնանց տասնյակում։

Իր վառ ճաշակով նա ունակ էր լռեցնել մրցակիցներին՝ Միշել Օբամային եւ Կառլա Բրունի-Սարկոզիին։ Սամանտան հանրությանն էր ներկայանում բացառապես տեղացի դիզայներների զգեստներով։

Կարգավիճակի փոփոխությունից հետո Սամանտան սկսել է հագնվել ավելի հետաքրքիր, վառ, ինչից էլ ավելի երիտասարդ է երեւում։

Լեհաստանի նախկին առաջին տիկին Իոլանտա Կվասնեւսկայան եւս իր մասին հայտարարեց որպես fashion-փորձագետ։ Բացի այդ, նա թողարկել է իր հեռուստահաղորդումը ՝ «Ոճի դասեր» եւ նույն անունով գիրք հրապարակել, որի շապիկի համար նկարվել է կարճ զգեստով եւ մետաքսե կարմիր կոշիկներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել