Ադրբեջանական publika.az կայքը գրում է, որ երեկվանից Ադրբեջանում չի գործում getcontact հավելվածը:
Կայքի փոխանցմամբ՝ դեռևս պաշտոնական մեկնաբանություն չկա, բայց ենթադրվում է, որ հատուկ ծառայություններն են միջնորդել էդ գործին:
Նույն աղբյուրի համաձայն՝ վերջին շրջանում այդ հավելվածի բավականին շատ ներբեռնումներ են եղել Ադրբեջանում, և հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրել:

Ասածս ի՞նչա, այսքան ժամանակ արդեն էդ ծրագրի դրական և բացասական կողմերը կարողացանք գնահատել և հասկացանք, որ դրական կողմը միայն հակառակորդից մաքսիմալ շատ ինֆորմացիա հանելն է, որը հնարավոր է, որ «պիտանի» լինի:
Թե ինչ ազդեցություն ունեցավ մեր այս կազմակերպած «ֆլեշմոբը» Ադրբեջանի հատուկ ծառայությունների կայացրած որոշման վրա, դժվար է ասել, բայց ամեն դեպքում, կարծում եմ, պատահական չէր....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել