Այսօր BlogNews-ը ՊՆ-ի հետ համատեղ մի յուրահատուկ մրցույթ էր կազմակերպել: Հայտնի բլոգերները և լրագրողները պետք է միմյանց հետ իրենց ուժերը փորձեին հրաձգության մեջ: Լավագույններին ՊՆ-ն հատուկ նվերներ էր խոսատնում:
Յուրաքանչյուր թիմից մրցում էին 10-ական հոգի: Սկզբում ՊՆ աշխատակիցները մեզ մանարամասն ծանոթացրին զենքին ու կրակելու նրբությունները ներկայացրին, ապա սկսեցինք մրցել:
Սպիտակներով խաղալու իրավունքը բլոգերերը զիջեցին լրագրողներին: Մրցույթը բացեց Emedia.am կայքի լրագրող Գևորգ Ղազարյանը ու նրա հաջող ելույթով լրագրողների հաղթարշավը մեկնարկեց:
Սուտ կլինի ասել, որ հանդիպումը թեժ մրցակցության պայմաններում անցավ, բայց անշուշտ այս փորձը ադրենալինի մեծ պաշար ապահովեց բոլորիս համար:
Բավական տարօրինակ էր պարզել, որ աղջիկները տղաներից շատ ավելի լավ են կրակում: Լրագրողների թիմում հանդես եկող աղջիկները հատկապես աչքի ընկան: Ցավոք բլոգերների թիմի ծառայած տղաները անգամ հաշվի մեծ տարբերությունը կրճատել չկարողացան:
Մրցույթի վերջում լավագույն երեք հրաձիգ ճանաչվեցին Էրիկ Անթառանյանը ( 36 միավոր հնարավոր 40-ից), Մանանա Հովակիմյանը (35 միավոր) և Արծրուն Հովհաննիսյանը (33):
Իսկ արդյուքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աղյուսակում:
Լրագրողներ | Բլոգերներ |
9+6+7 (Գևորգ) | 6 (Շուռ) |
0 (Բորիս) | 8 (Սերգեյ) |
9 (Նորա) | 6 (Գարիկ) |
9+7+7 (Արման) | 0 (Մարինե) |
9+8+9+10 (Էրիկ) | 0 (Հրանտ) |
0 (Արմինե) | 0 (Աշոտ) |
0 (Լուսինե) | 9+7 (Կոստյա) |
10+10+9+6 (Մանանա) | 6+7 (Աշոտ) |
0 (Տաթև) | 0 (Հարութ) |
10+8+8+7 (Արծրուն) | 6+7 (Կարեն) |
158 | 62 |
Հաջորդ մրցույթը կլինի Strike ball-ը: Պատրաստվեք :)