1. Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի: Շառլ Ազնավուր
2. Հազար անգամ թուքումուր: Բայց մեկ անգամ օրինակ տուր: Խ. Աբովյան
3. Անհանգստությունը անբավարարվածություն է, իսկ անբավարարվածությունը առաջընթացի առաջնագույն պայմանն է: Թոմաս Էդիսոն
4. Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը: Գ. Մահարի
5. Շատ լուսավոր չպետք է լինել, կդարձնեն լուսամփոփ: Ա. Շիրակացի
6. Ես չգիտեմ գերազանցության այլ հատկանիշներ, բացի բարությունից: Բեթհովեն
7. Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։ Մ. Սարյան
8. Տգիտությունը մայրն է չարության, նախանձի, ագահության և բոլոր մյուս ստոր ու գռեհիկ արատների, ինչպես նաև մեղքերի: Գ. Գալիլեյ
9. Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի։ Բալզակ
10. Սերը ծնողների հանդեպ` բոլոր առաքինությունների մայրն է: Ցիցերոն
11. Ամեն մարդ էլ սխալվում է, բայց միայն հիմարն է պնդում իր սխալը: Ցիցերոն
12. Եթե մարդուն անընդհատ ասեն, թե նա «խոզ» է, ապա նա, ի վերջո, իրոք կխռնչա: Մ. Գորկի
13. Խուսափե՛ք այն մարդկանցից, ովքեր ձգտում են գցել ձեր հավատը ձեր նկատմամբ: Բնավորության այդ գիծը յուրահատուկ է մանր մարդկանց: Մեծ մարդը, ընդհակառակը, ձեզ ներշնչում է, որ դուք նույնպես կարող եք դառնալ մեծ: Մարկ Տվեն
14. Մարդու մասին չի կարելի դատել առաջին հայացքից. արժանիքները սովորաբար պատված են համեստության քողով, թերությունները քողարկված են կեղծավորության դիմակով: Ժ. Լաբրյուեր
15. Պետք է կարողանալ կոպիտ դառնալ` պահպանելով սեփական քնքշությունը: Է. Չե Գևարա
16. Անհնար է նվաստացնել մարդուն` չնվաստանալով նրա հետ միասին: Բ. Վաշինգտոն
17. Հափշտակել ուրիշի հաճույքը, հետամուտ լինելով քոնին, արդարացի չէ: Թոմաս Մոր
18. Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին: Յ. Գյոթե
19. Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է, և հենց այդ նույն վայրկյանին նա կզգա, որ այդ ամենը ամենը չէ: Կանտ
20. Երբ արդարությունը վերանում է, չի մնում կյանքին իմաստ հաղորդող և ոչ մի բան: Կանտ
21. Հիանալին մի այնպիսի բան է, որը պատկանում է միայն ճաշակին: Կանտ
22. Պարապ կյանքը մաքուր լինել չի կարող: Մանավանդ այն ժամանակ, երբ քեզ համար ուրիշն է աշխատում: Ա. Պ. Չեխով
23. Ով չի սիրում իր երկիրը, ոչինչ սիրել չի կարող: Ջ. Բայրոն
24. Մենք հաճախ ներողամտորեն ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից: Ֆ. Լարոշֆուկո
25. Նա, ով լողում է առանց ուղղությունը փոխելու, ամենայն հավանականությամբ կվերադառնա նորից այնտեղ, որտեղից սկսել էր: Ճապոնական ասացվածք