Ադրբեջանի սուլթանիկ Իլհամ բաբան Բաքվում այսօր կայացած հարազատ «Յենի Ազերբայջան» կուսակցության VI համագումարում կրկին հիշել է Ադրբեջանի «պատմական» հողերի մասին։
«Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Դա պետք է լինի մեր ապագա գործունեության ուղղությունը, ինչպես և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մեր պատմական հողերն են հանդիսանում Երևանի խանությունը, Զանգեզուր-Գեյչան։ Երևանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ հողերը։ Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է, և մենք դրան պետք է մոտենանք փուլ առ փուլ»,- բարբաջել է մազութոտված սուլթանը։

Ադրբեջանի բռնապետը, ում նախնիները Հարավային Կովկասում և Փոքր Ասիայում հայտնվել են 11-12-րդ դարերում, առաջին անգամը չէ, որ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և բազմապատկում հայատյացությունը սեփական հասարակության մոտ։ Ալիևն իր ելույթում հատուկ հայտարարել է, որ այդ հողերի մասին պետք է իմանան երիտասարդները։

Զավեշտալի է, երբ 100-ամյակն այս տարի տոնող ադրբեջանցի ազգը, որի ներկայացուցիչն է Իլհամ բաբան, հավակնություններ է ցուցաբերում Հռոմից ավելի հին Երևանի նկատմամբ։ Շատ նորմալ է, եթե խոսքը վերաբերում է քոչվոր և ավերող թուրքին։

Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է, որ Իլհամ Ալիևը ոչ միայն մտադրություններ չունի փոխզիջումային տարբերակով լուծելու Արցախյան հիմնախնդիրը, այլև հավակնում է կործանել ամբողջ Հայաստանը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք էլ Բաքվի նման պետք է ընդամենը մասնակցենք այդ բանակցություններին և բավական բարձր մակարդակով հայտարարենք, որ, ի տարբերություն ներկայիս Ադրբեջանի, որը ոչ մի կապ չունի պատմական Ադրբեջան-Ատրպատականի հետ, Հայաստանը պետք է հետ վերադարձնի պատմական հայկական հողերը՝ Փայտակարանը, Արցախի մեծ մասը, Ուտիքը, որոնք ժամանակավորապես գտնվում են քոչվոր թուրքերի վերահսկողության տակ։
Փորձը ցույց է տալիս, որ, երբ մենք չենք պատասխանում Ալիևի հայտարարություններին, վերջինս ավելի է լկտիանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել