Ռուսաստանում մեքենաների լվացման կետերից մեկում տեղադրված տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է մի տղամարդ հարվածներ հասցնում լվացման կետի 2 աշխատակիցներին, որոնցից մեկն ընկնում և գլխով հարվածում է հատակին, ինչի պատճառով էլ մահանում է։

Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հանցագործին, ում ինքնությունը դեռևս գաղտնի է պահվում։ Հարցաքննության արդյունքում պարզվել է, որ վեճը սկսվել է նրանից, որ աշխատակիցները քնած են եղել և շատ դանդաղ են արձագանքել իր՝ մեքենան լվանալու պահանջին։

Նշվում է, որ երկորդ աշխատակիցը նույնպես ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել