Ուրեմն հավանականությունը, որ ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» կարող էր հավաքել 50 տոկոսից ավելի, եթե 0 տոկոս չի, ապա 0.1 տոկոս է: Հենց մենակ հրապարակում հավաքվողների թիվը դա է հուշում: Չկա այն լայն աջակցությունը, որը պետք է ունենար: Ինտերնետային հարցումները ջրեք, թող գնան. դրանցում հիմնականում մասնակցում են առավել քաղաքականացված մարդիկ ու դա տարածել Երևանի ողջ բնակչության վրա՝ անհնար է: Երևանցին շարունակելու է ընտրել փողով, սպառնալիքով, վարչական ռեսուրսով: Արդեն կան լուրեր, որ շրջաններից մարդիկ են մասնակցելու ընտրություններին: Նորից գործելու է ընտրակեղծարարության նույն մեխանիզմը, նույն կարուսելները, նույն լցոնումները, նույն հավելյալ մարդիկ և այլն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/403183193123217
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել