O՜, ոնց տեսնում եմ Երևանի նախկին ոսիկանապետ, կլորադեմ ու ժպտերես Ներսիկ Նազարյանի բանը բուրդ ա իսկականից, և իսկականից նենց տպավորություն ա, որ էս ամեն ինչը վերջանալու ա նստած բարձրաստիճան ոստիկանների թվի աճով․․․
Եթե էս տասը օրը նրա վատթարացող գործերի մասին բոլոր խոսակցությունները ոչնչով չհաստատվող ասեկոսեների հիման վրա են կամ ինչ-որ վերացական եզրահանգումների, ապա այսօր արդեն պարզ է դառնում, որ ամեն ասեկոսե չէ, որ անհիմն է:
Արդեն երկու օր է փակված է ու չի աշխատում Մոսկովյան փողոցի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի խանութներից մեկը: Խոսում են, որ լուրջ խնդիրներ ունի նաև «Նոր տուն» խանութներից ցանցը: Այս երկուսն էլ Ներսիկի երկար ու տքնաջան աշխատանքի արդյունքում արդար քրտինքով ու բացառապես աշխատավարձով ստեղծած բիզնեսներն են․․․
Տեսնենք՝ ինչքան կխորանան Ներսիկի հետ, բայց ես իրոք հակված եմ կարծելու, որ թեկուզ զուտ փիառի համար «Մոսկվիչկաների» տեր Ներսիկին սպասում է Սովետաշենիչկա, Կոշիչկա, Սևանիչկա ու այլ -իչկա ՔՀԿ-ներում մի որոշ ժամանակ անցկացնելու հեռանկարը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/276610812475848?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել