Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների՝ շաբաթվա ստացված և չստացված կերպարները: Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն , կամ էլ` ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր չստացված կերպարների շարքում: Եվ այսպես.
Ստացված կերպարներ
Սոֆի Մխեյան
Մեզ դուր է գալիս Սոֆիի այս կերպարը, հատկապես` մոխրագույնի ու բաց շագանակագույնի փայուն համադրությունը : Կերպարը ստացված է ու շատ է համապատասխանում Սոֆի Մխեյանի ոճին:
Մայա Պողոսյան
Նայում ես նկարին և ուզում նույնպիսի վառ ու հյութեղ կանաչ վերարկու:
Մադոննա Հարությունյան
Դատելով fashion մայրաքաղաքներում ընթացող նորաձևության շաբաթներից` ծաղկային պրինտը մեգաթրենդային է լինելու այս սեզոն: Մեզ դուր է գալիս, թե ինչպես է հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը կրում այս չափազանց կանացի նախշը` չոկեր, տատու. ստացվել է ժամանակակից ու ոճային կերպար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ