Newmag.am-ը գրում է.
Աշխարհն այնքան է տարված նրանով, թե որքան հաճախ, որտեղ և երբ են մարդիկ սեքսով զբաղվում, որ դրանից հետո առաջացած վիճակին քիչ ուշադրություն են դարձնում։ Սակայն սեքսից հետո տխրության զգացումը բացառիկ երևույթ չէ։ Դրա տակ շատ հաճախ հասկանում են պոստկոիտալ դեպրեսիա։
Պոստկոիտալ դեպրեսիան տերմին է, որով նկարագրում են սեքսից հետո առաջացած լացկանության, տխրության, մելանխոլիայի, տագնապի և ագրեսիվության զգացումը։
Սեքս-թերապևտ Դենիզ Նոուլզը բացատրում է, որ այդպիսի իրավիճակները միշտ կապված չեն զուգընկերների միջև եղած վատ հարաբերությունների կամ հոգեբանական տրավմաների հետ։ Այն կարող է օրգանիզմում հորմոնների թռիչքի արդյունքը լինել (էնդորֆինի, օքսիտոցինի)։
Օրգազմի շնորհիվ օրգանիզմում երջանկության հորմոնների մակարդակը կտրուկ բարձրանում է, բայց հետո այն սկսում է իջնել։ Դա տեղի է ունենում ինտիմ մտերմության ավարտից հետ, որն ասոցացվում է հաճույքի հետ։ Այստեղից էլ առաջանում է տխրությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ