Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941-1945 թվականներին, հայ ժողովուրդը թշնամու դեմ ոտքի ելավ իր հարյուր-հազարավոր քաջորդիներով: Պատերազմին մասնակցեց 600 հազարից ավելի հայ, որոնցից գրեթե կեսը զոհվեց հանուն հաղթանակի: 117 հայորդիների շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում, 27-ը դարձան «Փառքի» եռակի շքանշանակիր, 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: Իրենց փառքով պահեցին 70 հայ գեներալներ, Խորհրդային Միության հինգ հայ մարշալներ:

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ (1897-1982)

Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՀԱՄԱԶԱՍՊ (1906-1977)

Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ

ԻՍԱԿՈՎ ԻՎԱՆ (Հովհաննես) (1894-1967)

Խորհրդային Միության հերոս, ռազմածովային ուժերի ծովակալ

ԽՈՒԴՅԱԿՈՎ ՍԵՐԳԵՅ (Խամփերյանց Արմենակ) (1902-1950)

Ավիացիայի մարշալ

ԱԳԱՆՈՎ ՍԵՐԳԵՅ (1917-1996)

Ինժեներական զորքերի մարշալ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել