««Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, Երևանում ապօրինի ավտոկայանատեղի է շահագործում: Երևանի Տերյան 69 հասցեում գտնվող «Տաշիր» ընկերությանը պատկանող 5-հարկանի շինությանը հարող ճանապարհահատվածում օրենքի խախտմամբ ավտոկայանատեղի է ստեղծվել: Տեղում կարմիր գծանշումներ էլ կան, որը նշանակում է, որ տվյալ տարածքում ավտոկայանատեղիի շահագործման իրավունքը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: «Տաշիր» ընկերությունը այսկերպ սահմանափակում է քաղաքացիների մուտքը իրեն պատկանող շենքի դիմացի կայանատեղի:
 
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ նշված տարածքում ավտոկայանատեղիի ծառայություն իրականացնելու վերաբերյալ Սարգիս Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետարան: Տերյան փողոցի այդ հատվածից 30 մետր տարածք է տրամադրվելու Կարապետյանի հորը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել