«Մեր տեղեկություններով՝ Հայաստանի մի քանի շրջաններում գյուղապետարանները գյուղացիական տնտեսություններին խորհուրդ են տալիս այս տարի իրենց տնտեսությունը վարել այն հաշվարկով, որ ոռոգման ջուրը կարող է չբավարարել: Դժվար է ասել սա «վերևի՞ց» եկող խորհուրդ է, թե տեղում մասնագետներն իրենց նախաձեռնությամբ են դա անում: Խնդիրն այն է, որ ձմեռային տեղումների խիստ անբավարար մակարդակն իրոք կարող է լուրջ խնդիրներ առաջացնել զգալի թվով համայնքներում: Այս պահին իրենց համայնքների գյուղացիներին նման խորհուրդ են տվել Արարատի, Արտաշատի և Արագածոտնի մարզի մի քանի տասնյակ գյուղերի գյուղապետներ և ագրոնոմներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել