«Մեր տեղեկություններով՝ Հայաստանի մի քանի շր­ջաններում գյուղապետա­րանները գյուղացիական տնտեսություններին խոր­հուրդ են տալիս այս տարի իրենց տնտեսությունը վա­րել այն հաշվարկով, որ ոռոգման ջուրը կարող է չբավարարել: Դժվար է ասել սա «վերևի՞ց» եկող խորհուրդ է, թե տեղում մասնագետներն իրենց նախաձեռնությամբ են դա անում: Խնդիրն այն է, որ ձմեռային տեղումնե­րի խիստ անբավարար մակարդակն իրոք կարող է լուրջ խնդիրներ առաջացնել զգալի թվով համայնք­ներում: Այս պահին իրենց համայնքների գյուղացինե­րին նման խորհուրդ են տվել Արարատի, Արտաշատի և Արագածոտնի մարզի մի քանի տասնյակ գյուղերի գյուղապետներ և ագրոնոմներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել