Նշվում է, որ առավոտյան պեպերոնի ուտող մարդիկ չպետք է վախենան հիպոգլիկեմիայից:

Յուղոտ պիցցայի կտորում պարունակվում են ավելի շատ միկրոտարրեր, քան եգիպտացորենի փաթիլներում, ինչը սովորաբար ուտում են նախաճաշին: Այս մասին հաղորդում է The Sun-ը՝ վկայակոչելով դիետոլոգ Չելսի Ամերին:

Նրա խոսքով՝ չնայած հացազգիները իրենց մեջ պարունակում են քիչ կալորիաներ, պիցցան առաջարկում է ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի հավասարակշռված պարունակություն:

Ինչպես նշել է դիետոլոգը, պիցցայի միջին կտորը և փաթիլների կաթով խառնուրդը պարունակում են գրեթե միանման կալորիաներ, սակայն պիցցայի մեջ սպիտակուցն ավելի շատ է, որը հագեցվածություն է հաղորդում:

Օրինակ՝ Pepperoni Domino-ի կրկնակի կտորում պարունակվում 249 կալորիա, 5 գրամ ճարպ, 8 գրամ սպիտակուց և 5 գրամ շաքար: Իսկ Crunchy Nut եգիպտացորենի փաթիլներում՝ 180 կալորիա, 17 գրամ շաքար, 5 գրամ սպիտակուց և 4 գրամ ճարպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել