Այ էս դեպքում են ասում «ԱՎԵԼԻ ԼԱՎ» ինչ-որ բան... Թե չէ սաղ օրը նույն բանն ենք լսում, իբր զարգացել ենք, արդյունքը ակնհայտ ա, ասֆալտ ենք անում, զիբիլը շաբաթը մեկ գալիս, տանում են, ով լավ բան չի ասում, ուրեմն չուզող ա... 
Դե նայեք ու սովորեք, թե ոնց են անապատը ՔԱՂԱՔ դարձնում, իսկ մերոնք դաժե քաղաքը մինչև վերջ չեն կարում քաղաքը ՔԱՂԱՔ դարձնեն, որովհետև մինչև հիմա ծայրամասում ապրողները (Ավան, Մասիվ, Զեյթուն և այլն) ասում են՝ «Իջնենք քաղաք», «Քաղաքում ենք» կամ այլ նմանատիպ արտահայտություններ, ինչը թեկուզ ենթագիտակցորեն է ասվում, բայց փաստացի ապացուցում է, որ շատերի համար Երևանը միայն Կենտրոն վարչական շրջանն է իր գլխավոր փողոցներով ու մի քանի գեղեցիկ շենքերով...
Հ.Գ. ՓՈԽԵԼՈՒ ԵՆՔ նման մոտեցումը, ՍԿՍԵՆՔ ԵՐԵՎԱՆԻՑ!!!


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել