Boomnews.am-ը գրում է.
Այս շաբաթ աստղային ամենաքննարկված թեմաները շատ չէին, բայց բուռն էին։
Boomnews.am-ը անդրադարձել է ամենատպավորիչներին։
Այս թեմայի քննարկումը դեռ սկսել էր նախորդ շաբաթվանից, բայց մինչև այսօր էլ արդիական է և դեռ բուռն քննարկումներ ունի։ Սուպեր Սաքո, Սպիտակցի Հայկո հակամարտութան, կամ ավելի ճիշտ չհասկացված իրավիճակի մասին դեռ երկար կլսենք, քանի որ Հայկոն որոշել է հեղինակային իրավունք գրանցել Մի գնա երգի համար ու այն դարձնել իր սեփականը։ Այս որոշմանը երգիչը հանգեց այն բանից հետո, երբ իրենց երգը Սուպեր Սաքոն Փարիզում ձայնագրեց հայտնի ֆրանսիացի ռեփերի մասնակցությամբ, առանց Հայկոյի ներկայության։ Իհարկե Հայկոն տեղյակ էր, որ երգի նոր ձայնագրություն ու տեսահոլովակ է լինելու, սակայն վրդովված էր, որ տեսահոլովակը նկարահանել են առանց իրեն, քանի որ նա ինչ որ պատճառներով չի կարողացել ներկա լինել նկարահանմանը։
Հաջորդ ամենաքննարկված թեման Ռոզա Ֆիլբերգի և Մովսես Երեմյանի սիրավեպն էր։ Սկսեցին լուրեր պտտվել, թե իբր Մովսեսը, ամուսնացած լինելով սկսել է հանդիպել Ռոզա Ֆիլբերգի հետ։ Դերասաններն այդ թեմայի շուրջ ոչ մի մեկնաանություն չեն տվել։ Իսկ Նռան հատիկի պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը մեկնաբանել է, որ իրականում նման բան չկա ու հեռուստադիտողը սովորություն ունի իրական կյանքում կապել ֆիլմերի հերոսներին։
Գարիկ Պապոյանը 3 օր առաջ իսկական բում առաջացրեց իր հայտարարությամբ՝ արդեն լավ եմ, վաղվանից սկսում եմ քայլել սովորել։ Գարիկի կինը պարզաբանեց, որ հումորիստին վիրահատել են ու նա արդեն ապաքինմնա փուլում է։ Իսկ Գարիկն էլ ամեն օր Ինստագրամում տեսանյութեր է հրապարակում՝ ցուցադրելով իր առաջին քայլերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ