Առաջին հեռախոսացանցը Երևանում կառուցվել է 1912-1913 թվականներին: Այն ուներ 71 ապարատ: Մինչև այդ՝ 1908 թվականին, Ալեքսանդրապոլում գործադրվել էր 15 համարանոց հեռախոսացանց, որն սպասարկում էր վարչական աշխատողներին: 1920 թվականին 50 համարանոց կայան է կառուցվել նաև Էջմիածնում: Մեկ տարի անց հանրապետության մայրաքաղաքում կար երկու կենտրոն՝ 250 համարով:
Առաջին ավտոմատը, որն ուներ 50 համար, շարք մտավ 1924 թվականին: 15 տարի հետո այդ թիվը հասավ 200-ի: Բնակչությանը սպասարկող առաջին ավտոմատ կայանը Երևանում շարք մտավ 1949 թվականին:
30-ական թվականներին բնակչության պահանջները բավարարելու համար մայրաքաղաքի փողոցներում, խոշոր ձեռնարկությունների մուտքերի մոտ, մարդաշատ վայրերում դրվեցին մի քանի տաքսաֆոններ:
Նյութի աղբյուր՝ https://www.giteqte.com/single-post/2018/02/01/%D4%B3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%9E%D6%84-%D5%A9%D5%A5
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել