Wnews.am-ը գրում է.
Համաձայնեք, որ միշտ չէ, որ fashion իկոնաների ու streetstyle-ի հերոսների ոճը հասկանալի է լինում հասարակության համար: Հաճախ Քենդալ Ջենների, Բելլա Հադիդի և մյուսների հագուստները քննարկումների առիթ են դառնում և մի շարք հարցեր առաջացնում: Մենք որոշեցինք առանձնացնել այն հիմնական պատճառները, որոնք անհասականալի են նորաձևությամբ առանձնապես չհետաքրքրվող մարդկանց և նյարդայնացնում են շատերին:
Եղանակին չհամապատասխանող հագուստ
Streetstyle-ի աստղերին հաճախ կարելի է տեսնել բոկոտիկներով և մորթյա վերարկուով, նրանք երբեք չեն կոճկում ձմեռային վերնահագուստը, հաճախ այն գցում են պարզապես ուսերին և համադրում բարձրակրունկ լոդոչկաների հետ: Այս ամենը զարմաացնում, անգամ բարկացնում է նրանց լուսանկարներով հիացող կանանց: Ի վերջո այդ ամենը չի համապատասխանում եղանակին, ինչպե՞ս կարելի է ձմռանն այդպես քայլել փողոցում, բարկանում են նրանք:
UGLY SHOES
Անցել են Քերրի Բրեդշոուի ժամանակները, երբ հայտնի սերիալում նա գովերգում էր Manolo Blahnik նրբագեղ կոշիկները: Այժմ ugly shoes-ի ժամանակներն են: Ռիհաննան, Քենդալ Ջենները հաճախ ընտրում են Balenciaga կրոկսեր, մաշված ծայրերով Loewe կեդեր, մազմզոտ հողաթափեր:
Մարզահագուստ բարձրակրունկների հետ
Կար ժամանակ, որ սա կհամարվեր fashion հանցագործություն: Անգամ Էմիլի Ռատակովսկու, Ալեսանդրա Ամբրոսիոյի հագին մարզահագուստ + բարձրակրունկներ համադրությունը չափազանց տարօրինակ տեսք ունի և հաճախ հենց այս համադրությունն են ամենաշատը քննադառում և ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ նրանց երկրպագուները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։