Wnews.am-ը գրում է.

Այսօր արդեն հայտնի դարձավ, թե ինչ էր մեկ տարի առաջ Մելանիա Թրամփը նվիրել Միշել Օբամային։ Մեր այս հրապարակումն էլ առիթ հանդիսացավ՝ ուսումնասիրելու, թե ինչ նվերներ են սովորաբար ստանում առաջին տիկնայք։

Ռիտա Սարգսյան.

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նախորդ տարի երգչուհի Իվետա Մուկուչյանից ժամացույց նվեր ստացավ։ Ժամացույցը հենց երգչուհու ապրանքանիշից է։

 

Երգիչ Մհերը  նախորդ տարի իր հարսանիքի  ժամանակ, որին ներկա էր նաեւ Ռիտա Սարգսյանը,  նրան  երգ նվիրեց։

Տիկնիկավար Արմեն Հովհաննիսյանը Թբիլիսիում Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանում առաջին տիկնոջը իր կողմից պատրաստված Ախթամարի լեգենդի հերոսի պատկերով տիկնիկ նվիրեց։

Մելանիա Թրամփ.

Հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը նախորդ տարի ԱՄՆ առաջին տիկնոջը արհեստական մորթուց վերարկու էր նվիրել՝ ի նշան կենդանիների պաշտպանության։ 

Ռուս երգչուհի Վիկա Ցիգանովան ԱՄՆ առաջին տիկնոջ համար քիշմիրից եւ սամույրի մորթուց վերարկու էր կարել եւ նվիրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել