Երևի բոլորդ էլ գոնե մեկ անգամ մտածել եք, թե ինչպես կարելի է սովորել անգլերեն հենց համացանցում՝ շատ հեշտ և արագ: Այդպիսի կայքեր շատ կան, որտեղ կարող ես սովորել օտար լեզուներ, բայց ես առանձնացրել եմ դրանցից ամենապարզ և հեշտ կառավարվողները:


DuoLingo
Այս կայքով հնարավոր է զրոյից սովորել ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն և իտալերեն:
Կայքի ուսումնական ծրագրերում անգլերեն չկա, բայց ուսուցումը կատարվում է հենց անգլերեն լեզվով:

EnglishCentral
Շատ հետաքրքիր կայք է անգլերեն սովորելու համար. ուսուցումը կատարվում է ինտերակտիվ տեսանյութերի միջոցով, դուք դիտում եք տեսանյութերը, որտեղ կան համապատասխան սուբտիտրեր, այնուհետև մի քանի տեսանյութ դիտելուց հետո դուք պետք է լրացնեք բաց թողնված տառերը կամ բառերը:
PolyGlot
Այս կայքի յուրահատկությունը այն է, որ դուք կարող եք ընկերների հետ միաժամանակ շփվելով՝ սովորել օտար լեզուներ: Այս միջոցով ուսուցումը ավելի արդյունավետ է, դրա հետ մեկտեղ դուք կգտնեք նոր ընկերներ :)
Nobuna
Այս կայքում ուսուցումը լսողական է: Դիտելով տեսանյութեր՝ դուք պետք է բացատրեք տեսանյութը մի քանի բառով, որը կստուգվի մի քանի րոպեների ընթացքում: Անգլերենի ուսուցումը չափազանց հեշտ է այս կայքում:
Fraze-it
Այս կայքում օտար լեզվի ուսուցումը սկսում եք շատ օգտագործվող բառակապակցություններից և արտահայտություններից, որոնք ձեզ հետագա ուսուցման համար շատ անհրաժեշտ կլինեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել