Իբր Երևանի Կենտրոնում եմ ապրում՝ քաղաքապետարանից մաքսիմում մի կիլոմետր հեռու, բայց մեր ջուրը մշտական չի (չնայած մեր վերևի փողոցում մշտական ա, որովհետև հարուստներն ու պաշտոնյաները շատ են), լույս չունենք (համենայն դեպս արդեն մի քանի ժամ ա), դրա պատճառով հեսա հեռախոս էլ չենք ունենա, որովհետև զարյադկեն նստում ա, գազը գոնե ունենք, բայց էդ էլ ասում են թականում ա, մեր փողոցի ասֆալտը քանդվում ա, ու եթե էս մի շաբաթվա մեջ չասֆալտեն, էլ դեմը մի քանի տարի ընտրություն չկա, տրանսպորտի մեծ մասը ժամը 20:00-ից հետո չի աշխատում ու էս շարքը կարելի ա բավական երկար շարունակել...
Հիմա սուտ կլինի, որ էս ամեն ինչի մեջ մի կամ երկու հոգու մեղադրեմ, բայց որ շատ ենթակառուցվածքներ լավ չեն աշխատում, կարծում եմ ակնհայտ ա!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/4763337849402
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել