«Նախագահի ՀՀԿ-ի թեկ­նածու Արմեն Սարգսյանը նախօրեին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի գրասենյակներ էր այցելել «Cadillac Escalade» ավտո­մեքենայով: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ այդ մեքենայի սեփականատե­րը Արմեն Սարգսյանի կինն է՝ Նունե Սարգսյանը:
 
Սարգսյանների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից որևէ մեկում այս մեքենայի մա­սին հիշատակում չկա: Արմեն Սարգսյանի գրասենյա­կի հանրային կապերի աշխատանքը համակարգող Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ է պատկանում նշված ավտոմեքենան: «Մեքենան ընտանե­կան սեփականություն է»: Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարագրված չէ, Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց, որ մեքենան իսկապես Նունե Սարգս­յանի անունով է ձևակերպված, սակայն հայտարարագրում բացակայում է, քանի որ ձեռք է բերվել 2013 թվականից առաջ: Իսկ պաշտոնյաների հետ փոխկա­պակցված անձինք ներկայացնում են միայն տարե­կան հայտարարագիրը: Նունե Սարգսյանին պատկա­նող «Cadillac Escalade» ավտոմեքենայի տարեթիվը մեզ հայտնի չէ, հնարավոր չէ պարզել, թե որքան արժե այն: Այդուհանդերձ 2011 թ. արտադրության «Cadillac Escalades-ի շուկայական գինն այսօր կազմում է շուրջ 20 հազար դոլար, սակայն այն ձեռք բերելու ժամանակ, բնականաբար, շատ ավելի թանկ է եղել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել