«Նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը նախօրեին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի գրասենյակներ էր այցելել «Cadillac Escalade» ավտոմեքենայով: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ այդ մեքենայի սեփականատերը Արմեն Սարգսյանի կինն է՝ Նունե Սարգսյանը:
Սարգսյանների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից որևէ մեկում այս մեքենայի մասին հիշատակում չկա: Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգող Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ է պատկանում նշված ավտոմեքենան: «Մեքենան ընտանեկան սեփականություն է»: Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարագրված չէ, Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց, որ մեքենան իսկապես Նունե Սարգսյանի անունով է ձևակերպված, սակայն հայտարարագրում բացակայում է, քանի որ ձեռք է բերվել 2013 թվականից առաջ: Իսկ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք ներկայացնում են միայն տարեկան հայտարարագիրը: Նունե Սարգսյանին պատկանող «Cadillac Escalade» ավտոմեքենայի տարեթիվը մեզ հայտնի չէ, հնարավոր չէ պարզել, թե որքան արժե այն: Այդուհանդերձ 2011 թ. արտադրության «Cadillac Escalades-ի շուկայական գինն այսօր կազմում է շուրջ 20 հազար դոլար, սակայն այն ձեռք բերելու ժամանակ, բնականաբար, շատ ավելի թանկ է եղել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել