Մեջքի, մկանների և հոդերի ցավերը հսկայական անհանգստություն են պատճառում մարդկանց և կարող ազդել անգամ վարած կենսակերպի վրա։ Շատ հաճախ այդ ցավերն առաջանում են ողնաշարի գերծանրաբեռնվածության և մշտապես նստած դիրքում աշխատելու պատճառով։ Ցավերի ևս մեկ պատճառ է հանդիսանում նաև հաճախակի սթրեսային իրավիճակներում հայտնվելը, ինչը բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա։
Ձեզ ենք ներկայացնում մի միջոց, որի օգնությամբ դուք կկարողանաք ազատվել հոդերի, մկանների և մեջքի ցավերից ընդամենը 1 շաբաթվա ընթացքում։
Բաղադրիչներ
- սննդի դոնդող (желатин) – 150գ.
- սառը, խմելու ջուր
Պատրաստման եղանակ
- Մոտ 150գ սննդի դոնդողը լցրեք սառը ջրի մեջ և խառնեք։
- Թողեք, որ ամբողջ գիշեր այդպես մնա։
- Ոչ մի դեպքում այն չդնեք սառնարանը, քանի որ այն ժելե կդառնա։
- Ամեն առավոտ սոված վիճակում մեկ ճաշի գդալ ստացվածից կերեք։
Սա արեք 30 օրվա ընթացքում, իսկ արդյունքները կնկատեք արդեն 1-ին շաբաթից հետո։ Մեկ ամիս կրկնելուց հետո պետք է 6 ամիս դադար տալ, ինչից հետո կարող եք կրկնել բուժումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել