Աբսուրդն այնտեղ է հասնում, որ մարդիկ պայքարում են հանուն ծխելու: Հարց է առաջանում՝ մարդիկ, ովքեր կողմ են ծխելուն, պատրա՞ստ են իրենց երեխայի ձեռքին ծխախոտ տեսնել, թե՞ ինչ-որ բանին դեմ լինելու առիթ է ստեղծվել:
Դեմ լինել չի նշանակում օբյեկտիվ չլինել, դեմ լինել չի նշանակում անիմաստ բղավել: Կարելի է դեմ լինել, բայց մի քիչ գիտակցված այդ ամենն անել:
Ինքս օրենքի նման նախագծին կողմ չեմ: Օրենքը բազմաթիվ բացեր ունի: Սա այն դեպքերից է, երբ օրենք գրողներն ուղղակի թուղթ են սևացրել, բայց գաղափարին միանշանակ կողմ եմ, ու որոշ շտկումներից հետո մենք կարող ենք հետևողական պայքար մղել ծխելու դեմ:
Ուսումնասիրեք, թե ինչից են Հայաստանում մարդիկ մահանում, և կհամոզվեք, որ ծխախոտը Հայաստանի համար մեկ վտանգներից մեկն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/1357533624351982
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել