ՀՀ ԶՈւ-երի 26-ամյակի միջոցառումներն այսօր եզրափակեցինք։ Այսօր մեզ ընդունեց նաև Գլենդել քաղաքի քաղաքապետ պարոն Վարդան Կարապետյանը։ Շնորհակալություն պարոն քաղաքապետին համայնքի կողմից կազմակերպված փայլուն միջոցառումների համար։ 
2018 թվականի հունվարի 28-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Իրանահայ միության հետ համատեղ Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում կազմակերպել էին Հայաստանի զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ներկայացուցիչներ, դիվանագետներ, ինչպես նաև Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներ։ Ներկաներին ԶՈւ անցած ճանապարհն ու ձեռքբերումները ներկայացրին Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակիցներ, մարտական խաչի ասպետներ Մարատ Պետրոսյանը և Նարեկ Մալխասյանը։

Պաշտոնական մասին և ելույթներին հետևեց նաև միջոցառման գեղարվեստական մասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել