Երբեմն անգամ ամենաչնչին բարի քայլը բավական է մեծ ու կարևոր բաներ փոխելու համար։ Ասում են՝ հենց բարությունը կփրկի աշխարհը, քանի որ յուրաքանչյուրս էլ կարող ենք գոյատևել միայն մի պայմանով, որ դժվար պահերին պետք է օգնենք միմյանց։

Ահա ձեզ ենք ներկայացնում ասվածի լավագույն ապացույցները՝ ցույց տալու, որ մարդասիրությունն ամենից վեր է։

Ուղեղի վրա գոյացած ուռուցնքերը հեռացնելու համար 32 ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկները հանգստանում են։

Հրշեջ-փրկարարը հենց նոր թթվածնային դիմակի օգնությամբ փրկեց կատվին։

Քենյացի վազորդը վազքի մրցույթի ժամանակ ջուր է տալիս ջրազրկված չինացի վազորդին։ Արդյունքում նա չկարողացավ գրավել 1-ին տեղը, սակայն դա ավելի քիչ կարևոր էր նրա համար։

Ոստիկանը ժամեր շարունակ ջանասիրաբար օգնել էր փոթորկից տուժածներին ու ակամա քնել հենց գետնին։

Կոլորադոյում մի եղնիկ մտել էր խանութ։ Աշխատողը նրան շոկոլադ էր տվել, իսկ մեկ ժամ անց եղնիկը խանութ էր վերադարձել մի խումբ այլ եղնիկների հետ։

Բարի տատիկը որոշել էր օգտագործել իր հմտություններն ու ճանապարհորդության ընթացքում կարել ավտոբուսի նստատեղի պատռված մասը։

Հրդեհից տունը կորցրած ընտանիքի դուստրը սոցցանցերի օգտատերերին խնդրել էր իրենց ամանորյա շնորհավորական բացիկ ուղարկեն։ Արդյունքում նա ստացավ ոչ միայն բացիկներ, այլ նաև բազմաթիվ նվերներ։

Ինչ-որ մեկն այգում շների համար անակնկալ նվեր էր թողել։

Բարեսիրտ մատուցողը խնդրեց տղամարդուն, որ ինքը կերակրի նրա հաշմանդամ կնոջը, որպեսզի տղամարդը ևս կարողանա հաց ուտել։

Ոստիկանն ու նրա նոր որդեգրված շունը։

Շունը վրաերթի էր ենթարկվել ու կոտրել թաթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել