Վերադարձանք երկիր: Հարյուր տարվա հայ աստանդական փորձը՝ խտացած մեր հինգ ամիսների մեջ: Չեմ խրոխտանա, թե իմաստուն վճիռը մեզ է պատկանում - այլ Հայ Հոգուն, որ մեր մեջ ապրող Արարիչն ինքն է՝ հանգամանքների Ստեղծողը: Մեր զոհը ընդունված է: Մորը կորցրածներս այսօր փարեցինք Մեծ Մորը: Ուրեմն՝ ՀԱՅՐԵՆԻՔ:
Միջանկյալ օդակայանում թռիչքի էինք սպասում: Մեր առջևում մի հայ տղեկ էր՝ 12-13 տարեկան: Անձնագիրը կարմիր՝ ՌԴ քաղաքացի: Անձնագրի հետ՝ ձեռքին պինդ պահել էր մի պաշտոնական կնքված թուղթ - ռուս դպրոցից տեղեկանք էր՝ առարկաների գծով առաջադիմության մասին: Վերադառնում էր Հայրենիք, տեղեկանքը տաներ Հայ Դպրոց՝ կրթությունը շարունակելու համար: Ուրեմն՝ ՎԵՐԱԴԱՐՁ:
Լեւոն Դռնոյան
27 ապրիլի 2013թ., Երևան, Հայք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/4225215089153
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել