www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի ճշմարտություն փնտրող մի անգամ երազ տեսավ, թե ընկել է Դրախտ: Նա այնտեղ մարդկանց հոծ բազմություն տեսավ: Հետաքրքրվելով, թե ինչ է կատարվում, նա իմացավ, որ այդ օրը Աստծո ծննդյան օրն էր: Փնտրողը իր շնորհակալությունը հայտնեց ճակատագրին, որ վերջապես Աստծուն տեսնելու նրա ծարավը կհագենա:
Նա բոլորի հետ կանգնեց ճամփեզրին և սկսեց սպասել: Մի ճոխ շքախումբ երևաց: Առջևից մի կարևոր մարդ էր իր գեղեցիկ ձիու վրա: Նրա հետևից հազար հոգի հետևորդներից բաղկացած շքախումբ էր: Փնտրողը շշնջոցով հարցրեց իր կողքին կանգնած մարդուն.
— Աստվա՞ծ է:
— Օ, ոչ, — պատասխանեց նրա հարևանը: — Կրիշնան է:
Չէր հասցրել այս առաջին թափորը անցնել, երբ երևաց հաջորդը:
— Աստվա՞ծ է, — նորից հարցրեց Փնտրողը:
— Ոչ, սա Մուհամեդն է իր շրջապատի հետ, — հետևեց պատասխանը:
Թափորներն անցնում էին մեկը մյուսի հետևից անվերջանալի հաջորդականությամբ՝ Բուդդան, Քրիստոսը և այլ մեծ մարգարեներ:
— Իսկ ե՞րբ կգա Աստված, — զարմացած հարցրեց Ճշմարտություն փնտրողը:
Ամբոխը քաշվեց: Այլևս շեփորներ չէին հնչում: Փնտրողը հոգնել էր: Վերջապես փողոցում նրանից բացի ոչ ոք չմնաց: Եվ այդ պահին երևաց մի համեստ ծերունի սպիտակ ձին հեծած: Նրան ոչ ոք չէր ուղեկցում:
Փնտրողը գնաց նրա հետևից և հանկարծ նա հասկացավ՝ «Սա հենց երևի Աստված է: Ոչ ոք այդքան միայնակ չէ, ինչպես Աստված՝ տիեզերքում»:
Նա մոտեցավ և հարցրեց.
— Եթե Դու Աստվածն ես, ապա ինչու՞ ես միայնակ:
Այդ խոսքերից Աստված հուզվեց: Նրա աչքերը լցվեցին արցունքով, և Նա ասաց.
— Բոլոր մարդիկ բաժանվել են նրանց մեջ, ովքեր ինձանից առաջ անցան այստեղով: Եվ ոչ ոք չի մնացել ինձ հետ, քանզի ինձ հետ կարող է լինել միայն նա, ով չի հետևում և այլ ոչ մեկի:
Էդրյու Ուայեթ «Հոսանքի ուղղությամբ» 1982