Շնորհավորում եմ բոլորիս մեր փառապանծ Հայկական բանակի տոնի առթիվ:
Ծառայելը պարտականություն է, բայց այսօր մարդկային ու պարզ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել. կատարված հերոսությունների ու սխրանքների համար` հազար շնորհակալություն:
Սիրելի մայրեր ու հայրեր, շնորհակալ եմ ձեզ բոլորիդ ճիշտ ու հզոր զինվորների դաստիարակելու համար:
Սիրելի գեներալներ, շնորհակալ եմ ձեր ճիշտ ու տեղին հրամանների համար:
Սիրելի սպաներ, շնորհակալ եմ ձեր հոգատարության ու անձնական օրինակի համար:
Սիրելի զինվորներ, շնորհակալ եմ, որ պահում եք մեր սահմանը, անքուն ու թեժ գիշերներ անցկացնելով` պահպանում եք մեր բալիկների ու մեր հանդարտ քունն ու խաղաղ առօրյան:
Փառք մեր բոլոր անմահ հերոսներին:
Իմ Հայկական բանակ, ծննդյանդ տոնը շնորհավոր: Շնորհավոր բոլորիս տոնը:
Դուխով
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10157148929983378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել