Lragir.am-ը գրում է.
Գյումրիում սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն երեխա է ունեցել: Փոքրիկին ծնողները կոչել են սպանված 3 տարեկան Հասմիկի անունով:
Հունվարի 26-ին երեկոյան Երևանի 3-րդ մանկական հիվանդանոցում ծնվել է 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների դուստր Լուսինեի երրորդ զավակը: Լուսնեն մինչ այս որդի ու դուստր ուներ:
Երեխան ու մայրը նորմալ վիճակում են: Երեխան ծնվել է բնական եղանակով՝ 3 կիլոգրամ 800 գրամ քաշով և 51 սմ հասակով: Լուսինեն ու նրա ամուսինը նախապես էին որոշել՝ երեխան կրելու է սպանված Ավետիսյաններից մեկի անունը: Մոր և աղջկա վիճակը նորմալ է: Հասմիկ անունը կրել է նաև Լուսիների մայրը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև`յոթ օր հետո մահացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել