Tert.am-ը գրում է.
Լրագրողը հրապարակել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ՝ 13 տարվա պատմություն ունեցող լուսանկար, որը տարիներ շարունակ գաղտնի է պահվել՝ Միացյալ Նահանգների առաջին սևամորթ ղեկավարի քաղաքական կարիերային չվնասելու համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, «վտանգավոր» լուսանկարում Օբաման պատկերված է ռասիզմի ու ծայրահեղականության համար մեղադրվող «Իսլամի ազգ» կրոնաքաղաքական կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարախանի հետ: Կազմակերպությունում գերիշխում է ազգայնական և ռասիստական բաղադրիչը, որը հիմնված է սպիտակամորթներին և ամերիկյան պետությանը հակադրվելու գաղափարների վրա:
Լուսանկարիչ Ասիկա Մուհամադը կադրը ֆիքսել է 2005թ.՝ սևամորթների հարցերով կոնգրեսական հանձնաժողովի հանդիպման ժամանակ: Նշվում է, որ այդ ժամանակ Օբաման Իլինոիսը ներկայացնող սենատոր էր:
Մուհամադը լրատվամիջոցների հետ զրույցում բացատրել է, որ լուսանկարն անելուց հետո թաքցրել է այն ու գաղտնի պահել՝ մտավախություն ունենալով, որ լուսանկարը կվնասի Օբամայի քաղաքական կարիերային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
