Մարս մոլորակի մասին շատ հետաքրքիր փաստեր կան, և պատահական չէ, որ այս մոլորակը դեռևս հին ժամանակներից գրավել է գիտնականների ուշադրությունն ու բանավեճերի առարկա դարձել: Ձեզ ենք ներկայացնում որոշ հետաքրքրաշարժ տեղեկություններ հանելուկային մոլորակի մասին:

 

1. Շատերը գիտեն, որ մոլորակն իր անվանումը ստացել է շնորհիվ հռոմեացիների: Կարմիր մոլորակը Մարս է անվանվել պատերազմի առասպելական աստծու պատվին: Մոլորակի՝ արյան նմանվող գույնն էլ ասոցացրել են պատերազմի հետ հռոմեացիները: Սակայն մոլորակի կարմիր գույնն իր գիտական բացատրությունը ևս իհարկե ունի: Գիտնականները պնդում են, որ տվյալ գույնը երկաթի օքսիդի հետևանքով է առաջանում: Երկաթով լի է Մարսի հողը:

2. Մարսի վրա կան խառնարաններ և ձորեր, լեռներ և հովիտներ: Հետաքրքիր է այն փաստը, որ մոլորակի վրա գտնվող Օլիմպ լեռը բարձրությամբ երկրորդն է Արեգակնային համակարգում և հիմքից ունի 22,5 կմ բարձրություն ու 600 կմ տրամագիծ:

3. Ներկայիս դրությամբ կյանքը Մարսի վրա անհնար է պատկերացնելը եղանակային խիստ հատուկ պայմանների պատճառով: Բանն այն է, որ ճնշումն այնտեղ չափազանց ցածր է, իսկ դա, ինչպես հայտնի է, կարող է հանգեցնել կենդանի օրգանիզմի վայրկենական ոչնչացման:

4. Եթե համեմատենք Մարսի և Երկիր մոլորակի մթնոլորտները, ապա կտեսնենք, որ Մարսի մթնոլորտային ճնշումը մոտ 160 անգամ փոքր է երկրայինից: Սակայն սա չի խանգարում Մարսում քամիների և անգամ ամպերի առկայությանը:

5. Մարսի ջերմաստիճանը տատանվում է +30-ից մինչև -140 աստիճան Ցելսիուս:

6. Մարսի ու Երկրի գլխավոր տարբերությունն այն է, որ Մարսում բացակայում է օզոնային շերտը: Հենց այս պատճառով է՝ երբ մոլորակի վրա բացվում է Արեգակը, այն ենթարկվում է ռադիոակտիվ հզոր ճառագայթման, ինչն էլ իր հերթին կրկին բացառում է Մարսում կյանք լինելու հավանականությունը:

7. Երբ Մարսը մոտենում է Արեգակին՝ տարվա հատուկ ժամանակների, մոլորակում սկսվում են ուժեղ փոթորիկներ: Դժվար է պատկերացնելը, թե ինչպիսին են լինում Մարսի փոշե փոթորիկները, չնայած որ աշխարհի վերջին վերաբերող մի շարք ֆիլմեր կան, որոնք պատկերացումներ են տալիս այդ մասին:

8. Ի տարբերություն Երկրի՝ Մարսն ունի երկու բնական արբանյակներ: Դրանք ունեն իրենց անունները՝ Ֆոբոս և Դեյմոս:

9. Մարս ուղարկված տիեզերական սարքերի միայն 1/3-րդն է կարողացել կատարել իր առաջադրանքը: Մյուս սարքերն անհայտ պայմաններում կորել են: Միգուցե Մարսը և՞ս ունի իր սեփական Բերմունդյան եռանկյունին:

10. Ձգողականության ուժը Մարսի վրա 62%-ով ավելի ցածր է, քան Երկրի վրա: Այլ կերպ ասած՝ եթե Երկրի վրա մարդը կշռում է 60 կգ, ապա Մարսում նրա քաշը կլինի ընդամենը 22 կգ: Եվս մի հետաքրքիր փաստ. Մարսի վրա մարդը կարող է երեք անգամ ավելի բարձր թռչել:

11. Երբ Մարսի վրա սկսվում է ձմեռը, օդի գրեթե 20%-ը միանգամից սառչում է:

12. Մարս մոլորակի զանգվածը 10 անգամ փոքր է Երկրի զանգվածից: Տրամագիծը մոտ 6,800 կմ է, որը գրեթե երկու անգամ փոքր է երկրայինից:

13. 1609 թ. հայտնի գիտնական և ատղագետ Գալիլեո Գալիլեյն առաջին անգամ դիտեց Մարսը աստղադիտակով: Ի դեպ՝ պարզ չէ, թե մինչ այդ հռոմեացիներն ինչպես են իմացել մոլորակի կարմիր գույնի մասին և հետևաբար ինչպես են տվել դրան իր անվանումը: Առանց հատուկ սարքերի, անզեն աչքով անհնար է նկատել դրա գույնը: Զարմանալի է:

14. Մարս մոլորակի Կիդոնիա շրջանում լույսի և ստվերի հետաքրքիր խաղը բլուրները շատ նման է դարձնում մարդկային դեմքի: Այս փաստի շուրջ հազարավոր լեգենդներ և պատմություններ են հյուսվել: Սակայն վերջիվերջո գիտնականները մանրամասնորեն լուսանկարեցին տարածքը և նկատեցին, որ դա ընդամենը հրաբխային համալիր է:

15. Կարմիր մոլորակում տարվա տևողությունը 668,6 մարսյան օր է կազմում, որը համահավասար է 687 երկրային օրվա: Օրերն իրենց հերթին ավելի երկար են տևում, քան Երկրում՝ 24 ժամ և 37 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել