Ծխելու մասին՝
ա) ես ծխում եմ, բայց տանը միայն առանձին տարածքում, որ երեխաների հետ չհատվի,
բ) այն երկրներում, որտեղ ծխելը հասարակական վայրերում արգելված է, ծխում եմ կրկնակի ավելի քիչ, ու էդ լավ ա իմ համար,
գ) միակ բանը, որի հետ համաձայն չեմ կտրուկ, սեփական մեքենայում ծխելու արգելքն է, որը հիմա էլ կա։ Դեռ նման երկիր չեմ տեսել, որտեղ արգելված է սեփական մեքենայում ծխելը։ Իմ կարծիքով էս դրույթը լրիվ հակասահմանադրական ա,
դ) մեկը կմտածի՞ քաղաքի աղբամանների խտության մասին։ Երբեմն մի 200մ շառավղով աղբաման չկա, որի արդյունքում միայն շա՜տ մաքրասեր մարդիկ են պահում ծխախոտի մնացորդը ձեռքում, մինչև աղբամանի հասնեն։ Շատ մաքուր քաղաք Մինսկում, օրինակ, աղբամաններն ամեն 15մ-ի վրա են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել