Wnews.am-ը գրում է.
«Հունիսի սկզբին Հայաստանում տեղի կունենա «Միսս Հայուհի» 2018 գեղեցկության մրցույթը»,- Wnews.am-ի հետ զրույցում ասաց ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանը: Բացի անվան փոփոխությունից, «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը կունենա մի շարք փոփոխություններ:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գեղեցկության մրցությը կլինի համահայկական, միյան թե այս տարի Սփյուռքի որոշակի համայնքներում կանցկացվեն համայնքային քասթինգներ, որում հաղթելուց հետո միայն աղջիկը հնարավորություն կունենա մասնակցել «Միսս Հայուհուն: «Ի դեպ՝ նախորդ տարի Սփյուռքը ներկայացնող գեղեցկուհիներից մի քանիսն այս տարի ներգրավված են կազմակերպչական աշխատանքներում»,-նշեց Գոհար Հարությունյանը, սակայն նախորդ տարվա հաղթող «Միսս Արմենիա» 2017 Լիլի Սարգսյանը չի մասնակցի «Միսս Հայուհու» կազմակերպչական աշխատանքներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ