Երուսաղեմի Սուրբ Թորոս եկեղեցու ավագ խորանի վարագույրը (Dye կոչված Հնդկական արվեստի գործ. գծում էին հատուկ գրիչով (kalam), բամբակե կտորի վրա, ապա փայտի ծայրը ծեծված վրձնով ներկում էին բուսական և քիմիական ներկերով)։ Պատրաստվել է Մադրաս քաղաքում 1798 թվականին, Հակոբ Հարությանի պատվերով: Վարագույրի կենտրոնում պատկերված է սուրբ Թեոդորոս զորավարը վիշապին սպանելիս: Պատկերված են նաև հնդկական բնաշխարհին բնորոշ ծառեր և թփեր յուրաքանչյուրի մոտ գրված է իր անունը, օրինակ՝ «նագլի ծառ», «Ջաքի ծառ», «Կաջվի ծառ», «Ջվարի ծառ», «Ձիթենի», «Նորյակ» և այլն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: